Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դիեգո Կոստան՝ «Չելսիի» թիրախում

Դիեգո Կոստան՝  «Չելսիի» թիրախում
28.03.2014 | 12:41

Ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուն թեև դեռ երկար ժամանակ կա, սակայն ֆուտբոլային ակումբները ձեռքները ծալած նստած չեն: Զորօրինակ, «Չելսին», որն արդեն իսկ սկսել է բանակցությունները Մադրիդի «Աթլետիկոյում» հանդես եկող Դիեգո Կոստային ձեռք բերելու համար: Լոնդոնցիները շտապում են բրազիլացի քսանհինգամյա հարձակվողին ունենալու բանակցություններն ավարտել մինչև աշխարհի առաջնության սկսվելը և պատրաստ են մարզիկի տեղափոխության համար վճարելու երեսունվեց միլիոն եվրո: Հիշեցնենք, որ բրազիլացին, հօգուտ Իսպանիայի ընտրանում հանդես գալու, հրաժարվեց աշխարհի հնգակի չեմպիոնների կազմում մրցելույթներ ունենալուց:
Լոնդոնյան այս ակումբը ռուս միլիարդատեր Աբրամովիչի օրոք միշտ էլ աչքի է ընկել տրանսֆերային ագրեսիվ քաղաքականությամբ՝ լինի մարզիկ, թե մարզիչ, իսկ թիմի նոր գլխավորի՝ Մոուրինյոյի ցանկություններն ակումբի սեփականատիրոջ մոտ գրեթե օրենքի ուժ ունեն, ու, պիտի խոստովանել, միանգամայն տեղին: Լոնդոնյան ակումբում Մոուրինյոն ավելի քան արդարացրել է իրեն, թեպետ չի մոռանում անընդհատ շեշտել, որ ընթացիկ մրցաշրջանում իր գերխնդիրը թիմը կայացնելն է, իսկ թե, կայացնելով հանդերձ, այդ ինչպես է նրան հաջողվում երկրի առաջնությունում ապահովել լիդերությունն ու, սրան գումարած, Չեմպիոնների լիգայում նման հաջողությամբ հանդես գալը, գաղտնիքն այս հավակնոտ մարզչի բացառիկ օժտվածության մեջ պիտի փնտրել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ